Ուզու՞մ եք հաջողության հասնել Ձեր բիզնեսում
Գո՞հ եք Ձեր ընկերության աշխատանքի որակից
Ձեր աշխատակիցները համապատասխանո՞ւմ են շուկայի ժամանակակից պահանջներին
Ցանկանո՞ւմ եք ունենալ ավելի բանիմաց, արագ կողմնորոշվող և մոտիվացված անձնակազմ
Ինչպե՞ս եք ընտրում և հավաքագրում աշխատողներին
Previous
Next

Եթե ուզում եք բարելավվել Ձեր բիզնեսի արդյունավետությունը, կատարել աշխատողների ճիշտ ընտրություն, ունենալ մոտիվացված ու հմուտ աշխատողներ, իրականացնել արդյունքների շարունակական գնահատում և ընդունել ճիշտ կառավարչական որոշումներ՝

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՁԵԶ ՕԳՆԵԼ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Հայաստանում բիզնես մշակույթը համեմատաբար նոր է, և եթե խոշոր ձեռնարկություններն իրենց կարող են թույլ տալ ունենալ անձնակազմի կառավարման առաջատար համակարգեր, ապա փոքր և միջին ձեռնարկություններում, մասնավորապես սպասարկում, առևտուր իրականացնող և ծառայություններ մատուցող` տուրիստական, առողջապահական, անշարժ գույքի և տարբեր այլ ոլորտների կազմակերպությունները, չունենալով անձնակազմի կառավարման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, հաճախ չեն հասնում սպասված արդյունքների:

Ունենալով մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում երկար տարիների փորձ, որոշեցինք օգնել ընկերություններին համակարգված մոտեցում ցուցաբերել անձնակազմի կառավարման խնդիրներին։ Մեր ընկերության նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես ոլորտում աշխատանքային միջավայրի բարելավմանը՝ անձնակազմի կառավարման լավագույն փորձը փոխանցելու միջոցով:

Մեր ընկերությունն ունի խորհրդատվական, ուսուցողական և վերապատրաստման ծրագրերի մեծ բազա և գերազանց մասնագետներ։ Նշված ծրագրերի հիման վրա մենք առաջարկում ենք մի շարք ծառայություններ, որոնց դուք առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Լիլիթ Հակոբյան,
Հիմնադիր տնօրեն, CIPD ասոցացված անդամ

Կարդալ ավելին

dpg-cipd-logos-small

CIPD LEVEL 5 HRM QUALIFICATION​

Եթե ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքներն ու փորձառությունը Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման բնագավառում պրոֆեսիոնալ որակավորման միջոցով, միևնույն ժամանակ չկտրվելով աշխատանքից, ապա
«CIPD ՄՌԿ Որակավորում՝Մակարդակ 5» ծրագիրը
/CIPD Level 5 HRM Qualification/
Ձեզ համար է:

Երաշխավորում ենք՝ 100% առցանց ռեժիմը, 100% աջակցություն, 100% ճկուն գրաֆիկ!

Մեր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՓՄՁ Անձնակազմի կառավարումը

ՓՄՁ Անձնակազմի կառավարումը

ՓՄՁ-ների համար մշակված անձնակազմի կառավարման խորհրդատվական փաթեթը նախատեսված է ծառայություններ մատուցող ձեռնարկությունների, արտադրության, առևտրի և այլ ոլորտի ընկերությունների համար, որի նպատակն է ստեղծել անձնակազմի կառավարման համապարփակ համակարգ:
Մանրամասն

Կատարողականի գնահատում

Կատարողականի գնահատում

Կատարողականի գնահատման խորհրդատվական փաթեթը կօգնի ընկերություններին հաջողությամբ անցկացնել աշխատանքի արդյունավետության գնահատման գործընթացը համապատասխան ռազմավարության կիրառման միջոցով
Մանրամասն

Անձնակազմի հետազոտություն և վերլուծություն

Անձնակազմի հետազոտություն և վերլուծություն

«Անձնակազմի վերլուծություն» խորհրդատվական փաթեթը կօգնի պատվիրատու ընկերություններին ներկայացնել մարդկային կապիտալի վերաբերյալ հաշվետվություններ և գնահատել աշխատակազմի արդյունավետության ազդեցությունը բիզնեսի ողջ գործունեության վրա:
Մանրամասն

Վերջին ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

Հայկական Կարմիր Խաչի Ընկերության (ՀԿԽԸ) և «Proservicel» համագործակցություն

Հայկական Կարմիր Խաչի Ընկերության պատվերով «Proservicel» ընկերության մասնագետներն իրականացրել են ՀԿԽԸ անձնակազմի կառավարման և կազմակերպության զարգացման հարցերի վերաբերյալ ծավալուն ուսումնասիրություն: Վերլուծվել է նշված ոլորտներում գործող

Կարդալ ավելին »

Համագործակցության հուշագիր Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ

Կարևորելով տնտեսության տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների կառավարման որակի և աշխատանքի արդյունավետության բարելավումը, մասնագիտական գիտելիքների և ներուժի փոխանցումը գիտահետազոտական, կրթական և ուսումնական ծրագրերի միջոցով, 2021 թ.

Կարդալ ավելին »

Մարդկային ռեսուրսների կառավարումը և աշխատուժի վերլուծաբանությունը

Մարդկային ռեսուրսների կառավարումը և աշխատուժի վերլուծաբանությունը Մասնագիտական պրակտիկայի պատմության ընթացքում Մարդկային Ռեսուրսների (ՄՌ) կառավարման մասնագետները մեծ հաշվով չեն առնչվել բարդ տնտեսական հաշվարկների, չափումների ու տվյալների

Կարդալ ավելին »

Մեր ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

business-armenia-logo