Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում

Պրոսերվիս-Լ - Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ընկերություն

Սպասարկող անձնակազմի ուսուցում եվ վերապատրաստում


ՊրոՍերվիս-Լ ընկերության մասնագետները առաջարկում են հաճախորդների սպասարկման ուսուցում և վերապատրաստում հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների, խանութների, սուպերմարկետների, զբոսաշրջության գրասենյակների և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների/ ընկերությունների համար:

  Մենք առաջարկում ենք դասընթացներ ինչպես կառավարիչների /մենեջերների/, այնպես էլ անմիջական սպասարկող անձնակազմի համար:

Սպասարկման ոլորտի ընկերություններում աշխատող կառավարիչների /մենեջերների/ համար առաջարկում ենք անցկացնել հաճախորդների սպասարկմանն ուղղված մի շարք սեմինարներ հետևյալ թեմաներով՝ Անմիջական սպասարկող անձնակազմի համար նախատեսված դասընթացը նպատակ ունի հաղորդել պրակտիկ հմտություններ, որոնք ուղղված են հաճախորդների հետ փոխըմբռնման ու հաղորդակցման բարելավմանը` դեմ առ դեմ, հեռախոսային կամ օնլայն սպասարկման ժամանակ: Դասընթացները ճկուն են և ինտերակտիվ՝ անց են կացվում բազմաթիվ դերախաղեր և վարժություններ, որոնց արդյունքում ձեռք բերված հմտությունների կիրառումը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը:
Դասընթացը բաղկացած է հետևյալ թեմաներից՝ ՊրոՍերվիս-Լ ընկերության փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ յուրացնել այս ամենը կարճատև (1-2 օր) կամ ավելի երկար տևողությամբ սեմինարների և գործնական պարապմունքների միջոցով:
Բացի այդ, մեր մասնագետները կօգնեն Ձեզ մշակել սպասարկող անձնակազմի ամենատարբեր խմբերի համար անհրաժեշտ սպասարկման չափորոշիչներ, կանցկացնեն հոգեբանական թեսթեր և կուսումնասիրեն Ձեր ընկերության/կազմակերպության հանդեպ աշխատողների նվիրվածության մակարդակը, իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կներկայացնեն առաջարկություններ:

    © 2017-2018 Բոլոր իրավունքները պատկանում են «Պրոսերվիս-Լ» ՍՊԸ-ին: Կայքի ձևավորում՝ SHS