Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում

Պրոսերվիս-Լ - Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ընկերություն

Եթե ուզում եք բարձրացնել Ձեր բիզնեսի արդյունավետությունը,
կատարել աշխատողների ճիշտ ընտրություն և ունենալ մոտիվացված ու հմուտ անձնակազմ,
իրականացնել արդյունքների շարունակական գնահատում և ընդունել ճիշտ որոշումներ՝

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՁԵԶ ՕԳՆԵԼ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Պաշտոնական գործընկերներ






Հարգելի այցելու,

Հայաստանում բիզնես մշակույթը համեմատաբար նոր է, և եթե խոշոր ձեռնարկություններն իրենց կարող են թույլ տալ ունենալ անձնակազմի կառավարման առաջատար համակարգեր, ապա փոքր և միջին ձեռնարկություններում, մասնավորապես սպասարկում, առևտուր իրականացնող և ծառայություններ մատուցող` տուրիստական, առողջապահական, անշարժ գույքի և տարբեր այլ ոլորտների կազմակերպությունները, չունենալով անձնակազմի կառավարման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, հաճախ չեն հասնում սպասված արդյունքների:

Մասնավորապես՝ կան ընկերություններ, որոնք բողոքում են, որ չեն կարողանում ապահովել որակյալ կադրեր, իսկ ունենալու դեպքում հաճախ դրանց կորցնում են: Ձեռնարկությունների մյուս մասը, որոնք կուզենային պարզապես կատարելագործել և կրկնապատկել իրենց անձնակազմի ներուժը, չգիտեն թե ինչպե՛ս կարելի է դրան հասնել: Իհարկե, այս խնդիրները նոր չեն. դրանց հետ բախվում են աշխարհի գրեթե ցանկացած ընկերություն կամ կազմակերպություն, իսկ Հայաստանում՝ առավել ևս: Շատ են նաև բողոքները մեր երկրում սպասարկման և ծառայությունների մատուցման ցածր որակից:

Ունենալով մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում երկար տարիների փորձ, որոշեցինք օգնել ընկերություններին համակարգված մոտեցում ցուցաբերել անձնակազմի կառավարման խնդիրներին։ Մեր ընկերության նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես ոլորտում աշխատանքային միջավայրի բարելավմանը՝ անձնակազմի կառավարման լավագույն փորձը փոխանցելու միջոցով: Ներկա իրավիճակի ուսումնասիրության արդյունքում եկանք այն համոզման, որ միայն արևմուտքից բերված փորձի ներդրումը բավարար չէ լավ արդյունքներ ստանալու համար և այդ փորձը պետք է առավելագույնս տեղայնացնել և համապատասխանեցնել մեր մտածելակերպին, մշակութային առանձնահատկություններին և հայաստանյան իրականությանը:

Մեր ընկերությունն ունի խորհրդատվական, ուսուցողական և վերապատրաստման ծրագրերի մեծ բազա և գերազանց մասնագետներ։ Նշված ծրագրերի հիման վրա մենք առաջարկում ենք մի շարք ծառայություններ, որոնց դուք առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Շնորհակալություն և ամենայն բարիք:

Լիլիթ Հակոբյան
Հիմնադիր Տնօրեն,
Անձնակազմի Կառավարման և Զարգացման Հավաստագրման Ինստիտուտի (CIPD)
Ասոցացված Անդամ /Միացյալ Թագավորություն/

    © 2017-2018 Բոլոր իրավունքները պատկանում են «Պրոսերվիս-Լ» ՍՊԸ-ին: Կայքի ձևավորում՝ SHS