hr-personnel-management

Մարդկային Ռեսուրսների Կառավարում (ՄՌԿ)/ Անձնակազմի Կառավարում

ՊրոՍերվիս-Լ ընկերությունն առաջարկում է ՄՌ/անձնակազմի կառավարման խնդիրներին առնչվող խորհրդատվություն, համակարգի մշակում և ներդրում: Մեր մասնագետները կմշակեն Ձեր ընկերության համար Մարդկային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք կարգավորում են աշխատանքային ցիկլի բոլոր փուլերը՝ ընտրություն և համալրում, զարգացում, կատարողականի կառավարում: Հատուկ ուշադրություն կդարձվի աշխատողի տեղի, դերի, սպասվող արդյունքների, մասնագիտական զարգացման և աճի, առաջխաղացման հետ կապված հարցերին, ինչպես նաև աշխատողների մոտիվացիայի և ներգրավվածության բարձրացմանը, աշխատավարձի և պարգևավճարների սանդղակների և այլն հարցերին:

ՊրոՍերվիս-Լ ընկերությունն առաջարկում է նաև լուծումներ, երբ ընկերությունում արդեն առկա ՄՌ կառավարման տեխնոլոգիաներն ունեն լրամշակման կամ շտկման կարիք: Համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար մեր մասնագետները կանցկացնեն համապատասխան խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  • Մշակել և ներդնել անձնակազմի կառավարման գործառույթն ապահովող ընթացակարգեր, ուղեցույցեր և մեխանիզմներ, օր. աշխատողների ընտրության և համալրման, ինտեգրման, աշխատավարձի, վարձատրության, կատարողականի գնահատման, մոտիվացիայի, աշխատողների ներգրավման և կազմակերպությունում պահպանման ուղղությամբ,
  • Ուսուցանել և վերապատրաստել անձնակազմի կառավարման /HR/ մենեջերին կամ այդ հարցերով զբաղվող այլ մենեջերներին վերը նշված թեմաների և գործիքների կիրառման հարցերի շուրջ,
  • Անձնակազմի ուսուցում և վերապատրաստում հաճախորդների սպասարկման հետ կապված ամենատարբեր թեմաների շուրջ՝ նպաստելով աշխատողների մոտիվացիայի և նվիրվածության մակարդակի բարձրացմանը:
  • Մշակել կատարողականի չափանիշներ, չափորոշիչներ, նպատակներ և կատարողականի առանցքային ցուցանիշներ /KPI/ անձնակազմի բոլոր անդամների համար,
  • Մշակել գնահատման համակարգ և անցկացման մեթոդաբանությունը,
  • Զարգացնել կառավարիչների հաղորդակցման հմտությունները՝ գնահատման արդյունքները աշխատակցին ներկայացնելու, ինչպես նաև հետագա անելիքները արդյունավետ ձևով քննարկելու և ծրագրելու համար, որը կհստակեցնի նրա կատարած աշխատանքի արդյունավետության կարևորությունը ողջ կազմակերպության հաջողության համար:
  • ՄՌ չափումների վերլուծություն /առանցքային ՄՌ նախաձեռնությունների գնահատում/,
  • ՄՌ գործընթացների կապը կազմակերպության աշխատանքի արդյունավետության և արտաքին տնտեսական չափորոշիչների հետ,
  • Աշխատուժի հիմնական որակների /օր. բարեկեցություն և արտադրողականություն/ ուսումնասիրություն և գնահատում: