Modern business buildings

Մարդկային Ռեսուրսների Կառավարում (ՄՌԿ) ավտոմատացված համակարգ

ՊրոՍերվիսի մասնագետները կարող են ուսումնասիրել Ձեզ կազմակերպության ՄՌԿ գործառույթներն ու մեխանիզմները և առաջարկել լուծումներ ՄՌԿ գործընթացների օպտիմալացման, ՄՌԿ ընդունված ընթացակարգերի համապատասխանեցման, իսկ որոշ դեպքերում նաև՝ ավտոմատացման ուղղությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ մեր ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ կամ ցանկալի կլինի ավտոմատացման տարբերակը, ապա կարող ենք մշակել դրա իրականացման համար չափորոշիչներ հետևյալ կերպ՝

  1. Առաջարկել Ձեր ընկերության կարիքներին համապատասխան արդեն պատրաստի համակարգչային ծրագրի փաթեթ և համապատասխանաբար ուսուցանել Ձեր անձնակազմին
  2. Համագործակցել ՏՏ ընկերության հետ՝ ծրագրային հատուկ փաթեթ ստեղծելու նպատակով և օգնել ծրագրի կառավարման հետ կապված հարցերում՝ համաձայնեցված ժամկետներում բարձորակ պրոդուկտ տրամադրելու համար;
  3. Օժանդակել Ձեր կազմակերպությունում առկա ՄՌԿ առնչվող ծրագրի իրագործմանը՝ մատուցելով ծրագրի կառավարման խորհրդատվություն՝ գործարկման սկզբից մինչև իրականացումը: