Եթե ուզում եք բարելավել Ձեր բիզնեսի արդյունավետությունը, կատարել աշխատողների ճիշտ ընտրություն, ունենալ մոտիվացված ու հմուտ աշխատողներ, իրականացնել արդյունքների շարունակական գնահատում և ընդունել ճիշտ կառավարչական որոշումներ՝
ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՁԵԶ ՕԳՆԵԼ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Հայաստանում բիզնես մշակույթը համեմատաբար նոր է, և եթե խոշոր ձեռնարկություններն իրենց կարող են թույլ տալ ունենալ անձնակազմի կառավարման առաջատար համակարգեր, ապա փոքր և միջին ձեռնարկություններում, մասնավորապես սպասարկում, առևտուր իրականացնող և ծառայություններ մատուցող` տուրիստական, առողջապահական, անշարժ գույքի և տարբեր այլ ոլորտների կազմակերպությունները, չունենալով անձնակազմի կառավարման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, հաճախ չեն հասնում սպասված արդյունքների:
Ունենալով մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում երկար տարիների փորձ, որոշեցինք օգնել ընկերություններին համակարգված մոտեցում ցուցաբերել անձնակազմի կառավարման խնդիրներին։ Մեր ընկերության նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես ոլորտում աշխատանքային միջավայրի բարելավմանը՝ անձնակազմի կառավարման լավագույն փորձը փոխանցելու միջոցով:
Մեր ընկերությունն ունի խորհրդատվական, ուսուցողական և վերապատրաստման ծրագրերի մեծ բազա և գերազանց մասնագետներ։ Նշված ծրագրերի հիման վրա մենք առաջարկում ենք մի շարք ծառայություններ, որոնց դուք առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր կայքում:
Լիլիթ Հակոբյան,
Հիմնադիր տնօրեն, CIPD հավաստագրված անդամ
~ ~ ~ ՆՈՐ ~ ~ ~
Proservicel-ը թողարկել է HR-ին նվիրված տեսաշարք
Մաս 1. Ինչո՞ւ
Ի՞նչ է իրականում HR-ը․ Էվոլյուցիա, մարտահրավերներ և ազդեցություն
🎯HR-ը պարզապես անձնակազմի կառավարման մասին չէ՝ որպես գործառույթ այն ռազմավարական նշանակություն ունի ժամանակակից կազմակերպության համար: Պրոսերվիս-Լ HR խորհրդատվական ընկերության հիմնադիր Լիլիթ Հակոբյանը բացահայտում է HR-ի հիմնական առանձնահատկությունները, պատմում է դրա պատմական զարգացման և տարիների ընթացքում դրա վերափոխվման մասին։ Սկսած HR հիմնարար սկզբունքներից մինչև այսօրվա բարդ մարտահրավերները՝ տեսանյութում կբացահայտեք, թե ինչու է արդյունավետ HR քաղաքականությունը կարևոր կազմակերպության հաջողության և կայուն զարգացման համար։
ԶԵԿՈՒՅՑԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 27-ին ԵՊՀ-ում:
Մեր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՄՁ Անձնակազմի կառավարումը
ՓՄՁ Անձնակազմի կառավարումը
Կատարողականի գնահատում
Կատարողականի գնահատում
Անձնակազմի հետազոտություն և վերլուծություն
Անձնակազմի հետազոտություն և վերլուծություն
Մեր ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ