Եթե ուզում եք բարելավել Ձեր բիզնեսի արդյունավետությունը, կատարել աշխատողների ճիշտ ընտրություն, ունենալ մոտիվացված ու հմուտ աշխատողներ, իրականացնել արդյունքների շարունակական գնահատում և ընդունել ճիշտ կառավարչական որոշումներ՝
ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՁԵԶ ՕԳՆԵԼ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Հայաստանում բիզնես մշակույթը համեմատաբար նոր է, և եթե խոշոր ձեռնարկություններն իրենց կարող են թույլ տալ ունենալ անձնակազմի կառավարման առաջատար համակարգեր, ապա փոքր և միջին ձեռնարկություններում, մասնավորապես սպասարկում, առևտուր իրականացնող և ծառայություններ մատուցող` տուրիստական, առողջապահական, անշարժ գույքի և տարբեր այլ ոլորտների կազմակերպությունները, չունենալով անձնակազմի կառավարման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, հաճախ չեն հասնում սպասված արդյունքների:
Ունենալով մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում երկար տարիների փորձ, որոշեցինք օգնել ընկերություններին համակարգված մոտեցում ցուցաբերել անձնակազմի կառավարման խնդիրներին։ Մեր ընկերության նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես ոլորտում աշխատանքային միջավայրի բարելավմանը՝ անձնակազմի կառավարման լավագույն փորձը փոխանցելու միջոցով:
Մեր ընկերությունն ունի խորհրդատվական, ուսուցողական և վերապատրաստման ծրագրերի մեծ բազա և գերազանց մասնագետներ։ Նշված ծրագրերի հիման վրա մենք առաջարկում ենք մի շարք ծառայություններ, որոնց դուք առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր կայքում:
Լիլիթ Հակոբյան,
Հիմնադիր տնօրեն, CIPD հավաստագրված անդամ

ՆՈՐ ՆՈՐ ՆՈՐ ՆՈՐ

ԶԵԿՈՒՅՑԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 27-ին ԵՊՀ-ում:
Մեր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՓՄՁ Անձնակազմի կառավարումը
ՓՄՁ Անձնակազմի կառավարումը

Կատարողականի գնահատում
Կատարողականի գնահատում

Անձնակազմի հետազոտություն և վերլուծություն
Անձնակազմի հետազոտություն և վերլուծություն
Վերջին

«Մարդկային կապիտալի գնահատումների և աշխատուժի վերլուծության դերը և նշանակությունն արդյունավետ կառավարման գործում. Հայաստանում գործող ձեռնարկությունների հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություն» զեկույցը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և «Պրոսերվիս-Լ» մարդկային ռեսուրսների (ՄՌ/HR) խորհրդատվական ընկերության համատեղ իրականացրած հետազոտական ծրագրի շրջանակում կատարվել է կառավարման ոլորտում մարդկային կապիտալի և աշխատուժի
Մեր ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ







