Menu Close

Ի՞նչ հիշարժան վայրեր խորհուրդ կտայիք այցելել ձեր շրջանում

ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական համայնք» ծրագրի իրականացման շրջանակում «Պրոսերվիս-Լ» ընկերության մասնագետները կազմակերպել էին հաճախորդների սպասարկման հմտությունների զարգացմանը նվիրված գործնական  պարապմունքներ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի նորաստեղծ Այցելուների տեղեկատվական կենտրոնների աշխատակիցների համար:  

Այցելուների փորձառությունն անմոռանալի դարձնելու նպատակով «Պրոսսերվիս-Լ»-ը մշակել էր հորինված վարժություններից ու իրավիճակներից բաղկացած ծրագիր, որը նպատակաուղղված էր Կենտրոնի աշխատակիցների և այցելուների միջև փոխվստահության մթնոլորտի ստեղծմանն ու հոգատար վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև զբոսաշրջային վայրերի, առկա ծառայությունների մասին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու, զբոսաշրջիկներին ճիշտ ուղղորդելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը:    

Պարապմունքները բավական ինտենսիվ էին՝ հակիրճ դասախոսութուն, տեսանյութերի ներկայացում, խաղեր, խմբային քննարկումներ և թեսթեր, սակայն մասնակիցներին հատկապես դուր եկավ տեսագրման միջոցով կատարվող վարժությունը, որի նպատակն էր զարգացնել հակիրճ ներկայացնելու հմտությունը: