ՀԿԽԸ կոմպետենցիաների համապարփակ շրջանակ

«Պրոսերվիս-Լ»-ի փորձագետները ՀԿԽԸ-ի հետ համատեղ մշակել են ՀԿԽԸ-ի կոմպետենցիաների շրջանակ,որի նախնական տարբերակը ներկայացվեց ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի ղեկավարներին 20223 թ. նոյեմբերի 29-ին կայացած սեմինար-պարապմունքի ընթացքում:

Սեմինարի շրջանակներում ծավալուն անդրադարձ կատարվեց աշխատանքում մոտիվացիոն գործոնների կիրառման մեխանիզմներին, որոնք նպատակաուղղված են աշխատակիցների շրջանում առաջացնել և ավելացնել ջանքեր ներդնելու շահագրգռվածություն՝ ցանկալի արդյունքներ գրանցելու համար: