Մարդկային Ռեսուրսների Կառավարում (ՄՌԿ)/ Անձնակազմի Կառավարում
ՊրոՍերվիս-Լ ընկերությունն առաջարկում է ՄՌ/անձնակազմի կառավարման խնդիրներին առնչվող խորհրդատվություն, համակարգի մշակում և ներդրում: Մեր մասնագետները կմշակեն Ձեր ընկերության համար Մարդկային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք կարգավորում են աշխատանքային ցիկլի բոլոր փուլերը՝ ընտրություն և համալրում, զարգացում, կատարողականի կառավարում: Հատուկ ուշադրություն կդարձվի աշխատողի տեղի, դերի, սպասվող արդյունքների, մասնագիտական զարգացման և աճի, առաջխաղացման հետ կապված հարցերին, ինչպես նաև աշխատողների մոտիվացիայի և ներգրավվածության բարձրացմանը, աշխատավարձի և պարգևավճարների սանդղակների և այլն հարցերին:
ՊրոՍերվիս-Լ ընկերությունն առաջարկում է նաև լուծումներ, երբ ընկերությունում արդեն առկա ՄՌ կառավարման տեխնոլոգիաներն ունեն լրամշակման կամ շտկման կարիք: Համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար մեր մասնագետները կանցկացնեն համապատասխան խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ հետևյալ թեմաներով՝
ՄՌԿ պլանավորում
Անձնակազմի ընտրություն և համալրում
Մասնագիտական ուղղորդում
Աշխատանքային ինտեգրում
Մասնագիտական աճ. Վերապատրաստում
Վարձատրություն
Կատարողականի գնահատում. Ատեստավորում
Մոտիվացիա
Որոշումների կայացում
ՓՄՁ Անձնակազմի կառավարումը
Հատուկ ՓՄՁ-ների համար մշակված անձնակազմի կառավարման խորհրդատվական փաթեթը նախատեսված է հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների, խանութների, սուպերմարկետների, զբոսաշրջության գրասենյակների և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների համար և նպատակ ունի ձևավորել անձնակազմի կառավարման համապարփակ համակարգ:
- Մշակել և ներդնել անձնակազմի կառավարման գործառույթն ապահովող ընթացակարգեր, ուղեցույցեր և մեխանիզմներ, օր. աշխատողների ընտրության և համալրման, ինտեգրման, աշխատավարձի, վարձատրության, կատարողականի գնահատման, մոտիվացիայի, աշխատողների ներգրավման և կազմակերպությունում պահպանման ուղղությամբ,
- Ուսուցանել և վերապատրաստել անձնակազմի կառավարման /HR/ մենեջերին կամ այդ հարցերով զբաղվող այլ մենեջերներին վերը նշված թեմաների և գործիքների կիրառման հարցերի շուրջ,
- Անձնակազմի ուսուցում և վերապատրաստում հաճախորդների սպասարկման հետ կապված ամենատարբեր թեմաների շուրջ՝ նպաստելով աշխատողների մոտիվացիայի և նվիրվածության մակարդակի բարձրացմանը:
Կատարողականի գնահատում
Կատարողականի գնահատման խորհրդատվական փաթեթը կօգնի ընկերություններին հաջողությամբ անցկացնել աշխատանքի արդյունավետության գնահատման գործընթացը համապատասխան ռազմավարության կիրառման միջոցով.
- Մշակել կատարողականի չափանիշներ, չափորոշիչներ, նպատակներ և կատարողականի առանցքային ցուցանիշներ /KPI/ անձնակազմի բոլոր անդամների համար,
- Մշակել գնահատման համակարգ և անցկացման մեթոդաբանությունը,
- Զարգացնել կառավարիչների հաղորդակցման հմտությունները՝ գնահատման արդյունքները աշխատակցին ներկայացնելու, ինչպես նաև հետագա անելիքները արդյունավետ ձևով քննարկելու և ծրագրելու համար, որը կհստակեցնի նրա կատարած աշխատանքի արդյունավետության կարևորությունը ողջ կազմակերպության հաջողության համար:
Անձնակազմի հետազոտություն և վերլուծություն /People Analytics/
Անձնակազմի հետազոտության ու վերլուծության խորհրդատվական փաթեթը կօգնի պատվիրատու ներկայացնել մարդկային կապիտալի վերաբերյալ հաշվետվություններ, տվյալներ և առավել հստակ պատկերացնել աշխատակազմի արդյունավետությունը և դրա ազդեցությունը բիզնեսի ողջ գործունեության արդյունքների վրա:
- ՄՌ չափումների վերլուծություն /առանցքային ՄՌ նախաձեռնությունների գնահատում/,
- ՄՌ գործընթացների կապը կազմակերպության աշխատանքի արդյունավետության և արտաքին տնտեսական չափորոշիչների հետ,
- Աշխատուժի հիմնական որակների /օր. բարեկեցություն և արտադրողականություն/ ուսումնասիրություն և գնահատում: