Menu Close
525211078

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք բարելավում ենք անձնակազմի կառավարման որակը և հզորացնում Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթը

Պրոսերվիս-Լ ընկերության մասնագետները աջակցում են Մարդկային ռեսուրսների կառավարման
/ՄՌԿ/ համալիր խնդիրների լուծմանը և բարելավում են պատվիրատու կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը: Մենք առաջարկում ենք մշակել և ներդնել անձնակազմի կառավարման ռազմավարություն, ընթացակարգեր, կամ փոփոխություններ և լրամշակումներ արդեն գործող գործիքակազմի հետ կապված` ավելացնելու մարդկային կապիտալի ազդեցությունը Ձեր ընկերությունում: ՄՌԿ թեմաներով խորհրդատվական կամ ուսուցողական ծրագրի իրականացման ողջ ընթացքում Պրոսերվիս-Լ ընկերության փորձագետները կհամագործակցեն պատվիրատու ընկերության հետ՝ հանդես գալով որպես թիմի անդամ:

Մենք աշխատում ենք Մարդկային Ռեսուրսների կառավարման, ինչպես նաև այլ ոլորտի մենեջերների հետ

Մեր ընկերության կողմից մշակված ՄՌԿ ընթացակարգերն ու մեխանիզմները պատվիրատու ընկերությունում առավել արդյունավետ ներդնելու նպատակով անձնակազմի համապատասխան ներկայացուցիչների հետ կանցկացվի աշխատանք՝ ծանոթացնելու դրանց կիրառման կարգի և ձևերի հետ։ Կանցկացվեն նաև ուսուցողական դասընթացներ ՄՌԿ մի շարք թեմաների վերաբերյալ՝ ներառելով, բայց չսահմանափակվելով դրանցով, մասնավորապես՝ Աշխատուժի/աշխատակազմի վերլուծություններ, Կատարողականի կառավարում, Ուսուցում և զարգացում, Տաղանդների հավաքագրում և կառավարում, Կազմակերպական փոփոխություններ:

Արդյունքում՝

Կունենաք Ձեր բիզնեսի համար հատուկ մշակված անձնակազմի կառավարման քաղաքականություն և ընթացակարգեր, ինչպես նաև անձնակազմի կառավարման ամենատարբեր խնդիրների լուծման համար գործուն մեխանիզմներ և միջոցներ:

Մենք ավտոմատացնում ենք ՄՌԿ գործընթացները

Մեր մասնագետները կարող են առաջարկել նաև լուծումներ ՄՌԿ գործընթացների օպտիմալացման, ՄՌԿ ընդունված ընթացակարգերի համապատասխանեցման, իսկ որոշ դեպքերում նաև՝ ավտոմատացման ուղղությամբ: ՄՌԿ համակարգը հիմնված է լինելու Ձեր կազմակերպությունում/ընկերությունում կատարած հատուկ ուսումնասիրությունների վրա և համապատասխանեցվելու է Ձեր բիզնեսի պահանջներին և առանձնահատկություններին:

Արդյունքում՝

Կունենաք ավելի արդյունավետ ՄՌԿ գործընթացներ, նվազեցնելով դրանց հետ կապած ժամանակն ու ծախսերը՝ ուղղելով դրանց հաշվին առաջացած ռեսուրսները Ձեր ընկերության ռազմավարական խնդիրների լուծմանը:

Մենք զարգացնում ենք հմտությունները / Ուսուցում և վերապատրաստում

Մեր ընկերության մասնագետները առաջարկում են Բիզնեսի առաջնորդման թեմաների շուրջ ուսուցողական ծրագրեր և դասընթացներ, որոնք միտված են բարելավելու անձնակազմի կառավարման և ղեկավարման հմտությունները: Դասընթացները կարճատև են, ճկուն և անց են կացվում պատվիրատուի ընտրած ժամին և վայրում:

Պրոսերվիս-Լ ընկերության ՄՌ կառավարման և զարգացման խորհրդատվական և ուսուցողական/վերապատրաստման ծրագրերից կարող են օգտվել Մարդկային ռեսուրսների կամ այլ ոլորտի տարբեր պաշտոնի մենեջերներ, ինչպես նաև գործադիր պաշտոններ զբաղեցնող անձինք:

Արդյունքում՝

Կառավարիչները/ղեկավարները կտիրապետեն անձնակազմի արդյունավետ կառավարման գիտելիքներին և հմտություններին, որը թույլ կտա ունենալ հմուտ, մոտիվացված և պատրաստված աշխատակիցներ։ Սպասարկող անձնակազմն իր հերթին կունենա անհրաժեշտ կարողություններ պրոֆեսիոնալ և որակյալ ծառայություններ մատուցելու համար:

Ովքե՞ր կարող է օգտվել մեր ծրագրերից

Մեր խորհրդատվական և ուսուցողական ծրագրերը նախատեսված են մասնավոր և հանրային ոլորտի տարբեր ընկերությունների և կազմակերպությունների համար` ՏՏ, տուրիզմ, սննդի սպասարկում, առողջապահական և բուժհիմնարկներ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրատներ, վաճառասրահներ և այլն: