Մարդկային Ռեսուրսների Կառավարում (ՄՌԿ) ավտոմատացված համակարգ
ՊրոՍերվիսի մասնագետները կարող են ուսումնասիրել Ձեզ կազմակերպության ՄՌԿ գործառույթներն ու մեխանիզմները և առաջարկել լուծումներ ՄՌԿ գործընթացների օպտիմալացման, ՄՌԿ ընդունված ընթացակարգերի համապատասխանեցման, իսկ որոշ դեպքերում նաև՝ ավտոմատացման ուղղությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ մեր ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ կամ ցանկալի կլինի ավտոմատացման տարբերակը, ապա կարող ենք մշակել դրա իրականացման համար չափորոշիչներ հետևյալ կերպ՝
- Առաջարկել Ձեր ընկերության կարիքներին համապատասխան արդեն պատրաստի համակարգչային ծրագրի փաթեթ և համապատասխանաբար ուսուցանել Ձեր անձնակազմին
- Համագործակցել ՏՏ ընկերության հետ՝ ծրագրային հատուկ փաթեթ ստեղծելու նպատակով և օգնել ծրագրի կառավարման հետ կապված հարցերում՝ համաձայնեցված ժամկետներում բարձորակ պրոդուկտ տրամադրելու համար;
- Օժանդակել Ձեր կազմակերպությունում առկա ՄՌԿ առնչվող ծրագրի իրագործմանը՝ մատուցելով ծրագրի կառավարման խորհրդատվություն՝ գործարկման սկզբից մինչև իրականացումը: