
CIPD ՄՌԿ Որակավորում Մակարդակ 5
- Նոր առցանց ծրագիր
- DPG Համաշխարհային փորձի ուսուցման հնարավորություն
- Ուսուցման ճկուն գրաֆիկ
- Անհատական աջակցություն վեբինարների և զանգերի միջոցով
- Մուտք դեպի DPG համայնք և մասնագիտական գրականություն
- CIPD պրոֆեսիոնալ անդամակցություն

Ի՞նչ
«ՊրոՍերվիս-Լ» ընկերությունը DPG PLC /Միացյալ Թագավորություն/ կազմակերպության հետ համատեղ ներկայացնում է 100% առցանց նորարարական «CIPD ՄՌԿ որակավորում. մակարդակ 5» /Level 5 HRM Qualification/ ուսուցողական ծրագիրը, որը կարող եք անցնել Ձեր նախընտրած ժամանակահատվածում՝ 4-ից մինչև 24 ամիս:
Ի՞նչ է CIPD /Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման հարցերով հավաստագրված Ինստիտուտ/
CIPD –ն /Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման հարցերով հավաստագրված ինստիտուտ/ աշխարհի ամենամեծ ՄՌ և անձնակազմի կառավարման և զարգացման հարցերով մասնագիտացված մարմինն է և ՄՌ հարցերով միակ պրոֆեսիոնալ հաստատությունը, որը հավաստագրման կարգավիճակ է շնորհում իր անդամներին: Այն հարյուր տարուց ավել գերազանցության չափորոշիչ է սահմանել մարդկանց կառավարմաև և կազմակերպական զարգացմանն ուղղված ոլորտներում:
Ի՞նչ է «CIPD ՄՌԿ Որակավորում Մակարդակ 5»-ը
«CIPD ՄՌԿ որակավորում. մակարդակ 5» CIPD–ի կողմից հավաստագրված որակավորում է, որը հաջողությամբ անցնելու արդյունքում CIPD-ի կողմից մասնակիցներին շնորհվում է Մարդկային ռեսուրսների 5-րդ մակարդակի որակավորման աստիճան: «Որակավորումների և կրեդիտային շրջանակում» /Qualifications and Credit Framework (QCF)/ այն ընդգրկված է որպես հինգերորդ մակարդակի որակավորում:
«CIPD ՄՌԿ որակավորում. մակարդակ 5» ծրագրի միջոցով կարող եք ստանալ ՄՌԿ հմտությունների, գործառույթների և այդ թեմաներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորը գիտելիքներ, լավ պատկերացում և դառնալ որակյալ թեկնածու՝ ՄՌ տարբեր պաշտոններում ընդգրկվելու համար:
Որակավորման այս դասընթացն ավարտելուն պես, Ձեզ ավտոմատ կերպով կտրվի CIPD ասոցացված անդամի կարգավիճակ և կունենաք իրավունք նշել «Assoc CIPD» կոչումը Ձեր անվան դիմաց և գրանցել ՄՌ կարիերայի առաջխաղացում:
Ինչո՞ւ DPG PLC-ն
DPG PLC-ն Միացյալ Թագավորությունում գործող առաջատար կազմակերպություն է և CIPD-ի կողմից ճանաչված ուսուցողական Կենտրոն: DPG-ն երաշխավորում է, որ Դուք կկարողանաք հաջողությամբ ավարտել ծրագիրը՝ առցանց դասերի մասնակցության և ժամանակին առաջադրանքները հանձնելու նախապայմանով:
DPG-ի դասընթացին մասնակցելը ենթադրում է, որ Դուք կստանաք ամենանորարարական և իրական աշխատանքային միջավայրին համապատասխանող ուսուցման փորձառություն:
DPG-ն մրցանակ է շահել, ստեղծելով յուրահատուկ «Վիրտուալ բիզնես համայնք», որը հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ և դրանք գործնականում ամրապնդել իրականությանը մոտ միջավայրում: DPG-ն հպարտանում է, որ որպես CIPD Կենտրոն արժանացել է անկախ «Feefo»-ի կարծիքի ուսումնասիրության ամենաբարձր գնահատականին, իսկ մասնակիցների 97%-ը նշել է, որ խորհուրդ կտա DPG-ում ուսուցում կամ վերապատրաստում անցնել ընկերոջը կամ գործընկերոջը:
«DPG Hand Pick» գործիքի միջոցով Դուք կարող եք ընտրել Ձեր առցանց դասընթացավարներին՝ ելնելով նրանց առարկայի իմացությունից և աշխատանքային փորձից, ինչպես նաև ոգևորելու և զարգացնելու կարողությունից:
Ժամկետները և ժամանակը
Ծրագիրը ճկուն գրաֆիկ ունի՝ Դուք կարող եք լիովին վերահսկել դասերի ժամերը և մասնակցել ծրագրին ցանկացած վայրից և աշխատել Ձեր նախընտրած դասացուցակով՝ այն մշտապես համակցելով Ձեր այլ պարտականությունների հետ: Մինչ օրս ավարտելու ամենակարճ ժամկետը եղել է 4 ամիս, բայց այն կարող է անհրաժեշտության դեպքում տևել մինչև երկու տարի:
Յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի օրը նոր ծրագիր է սկսվում, սակայն դուք կարող եք հեշտությամբ միանալ ծրագրին ցանկացած պահին՝ ուղիղ վեբինարի կամ այլ ձայնային և տեսագրված նյութերի օգնությամբ:
Ժամանակացույցը
Ամեն ամիս առցանց ուղիղ ռեժիմով գործում է «հարց ու պատասխան» վեբինարը: Վեբինարի և առաջադրանքների միջև ընկած է մոտավորապես մեկ ամիս ժամանակահատված, որը բավական երկար է և որի ընթացքում անհրաժեշտության դեպքում Ձեզ կարող է աջակցություն տրամադրվել:
Ինչպե՞ս
Դասընթացը կառուցված է «Խնդրի Ուսումնասիրության» շուրջ և հիմնվում է մտածածին կազմակերպության գործունեության վրա: Ողջ ծրագրի ընթացքում մասնակցին ուղղություն տալու նպատակով կցվելու է անձնական դասընթացավար:
Դասընթացը բաղկացած է 6 մասից՝
- Աշխատանքային օրենսդրություն
- Մասնագիտական պրակտիկայի զարգացումը
- Բիզնես ոլորտի հարցերը և ՄՌԿ համատեքստը
- Գործառույթի կառավարումն ու վերահսկողությունը
- ՄՌ ինֆորմացիայի կիրառումը
- Վարձատրության կառավարում
Ծրագիրը հասանելի է DPG-ի «Ուսուցման Կառավարման Համակարգի» միջոցով, որը Ձեզ ավտոմատ կերպով կկապի DPG Համայնքի հետ. Համակարգում գրանցվելուց հետո, Դուք ազատ մուտք կունենաք դեպի բոլոր E-դասերին, ուղիղ առցանց վեբինարներին և Ձեր անձնական դասընթացավարին:
Ո՞վ կարող է դիմել ծրագրին՝
ՄՌ մասնագետները, փորձագետները և առհասարակ բոլոր նրանք, ովքեր ակնկալում են շարունակել իրենց HR կարիերան և ձեռք բերել պրոֆեսիոնալ որակավորում: Դուք պետք է ունենաք անգլերեն լեզվի բանավոր և գրավոր գերազանց իմացություն, քանի որ ողջ ծրագիրը ուսուցանվում է միայն անգլերեն լեզվով:
Ծրագրի արժեքը
ՄԹ-ում գները հետևյալն են՝
«ՄՌԿ Սերցիֆիկատ՝ Մակարդակ 5»` £3,300
«ՄՌԿ Դիպլոմ՝ Մակարդակ 5» £3,700
Ծրագրի հիմնական արդյունքները
- DPG-ում դասընթացը անցնելով և CIPD-ի կողմից ստանալով որակավորում, Դուք կունենաք հմտությունների, գիտելիքների և իրավասության բարձր մակարդակ:
- Ձեզ անվճար կտրվի «DPG Պրակտիկա» առցանց համայնքի ցմահ անդամություն, որը գործում է հատուկ Ձեր պրոֆեսիոնալ զարգացմանն աջակցելու նպատակով:
- Հենց առաջին օրվանից Դուք անմիջապես կարող եք կիրառել Ձեր գիտելիքները՝ հավելյալ արժեք հաղորդելով Ձեր կազմակերպության գործունեության արդյունավետությանը:
- Կկարողանաք կարիերայի արագ առաջխաղացում գրանցել և տարբերվել մյուսներից:
- Կարող եք օգտագործել «Assoc CIPD» / CIPD Ասոցացված անդամ/ կոչումը Ձեր անվան դիմաց:
Ինչպե՞ս դիմել
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով՝
Քայլ 1՝ Ամբողջական նկարագրությունը / CIPD ՄՌԿ որակավորում. մակարդակ 5 /
Քայլ 2՝ Ծրագրի մասնակցության հայցադիմումը
Լրացուցիչ հղումներ՝
«CIPD ՄՌԿ 100% առցանց որակավորում: Բարի գալուստ բիզնես շրջան» /տեսանյութ/
«CIPD որակավորում: Ողջույն CIPD-ից» /տեսանյութ/
«CIPD անդամակցության բացառիկ առավելությունները» /տեսանյութ/: