Ս.թ. փետրվարի 27-ին Հայաստանում Շեֆիլդի համալսարանի Գործադիր Բիզնես Կառավարում (Executive MBA) կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված “Հանդիպի՛ր գլխավոր տնօրենին.ճանապարհ դեպի վերև” թեմայով քննարկում-հանդիպմանը ի թիվս այլ տնօրենների մասնակցել է նաև Պրոսերվիս-Լ ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
Խոսելով իր ճանապարհի մասին Լ. Հակոբյանը նշեց, որ Մարդկային ռեսուրսների ոլորտում մասնագիտանալու մեջ մեծ դեր է ունեցել իր անցած աշխատանքային կենսագրությունը բազմաթիվ միջազգային և տեղական ծրագրերում և կազմակերպություններում, որտեղ նա առնչվել է այդ կազմակերպությունների անձնակազմի կառավարման առավելությունների, թերությունների, սակայն՝ առավել հաճախ՝ դրա բացակայության հետ: «Ինչո՞ւ որոշ կազմակերպություններում մարդիկ առավել մոտիվացված են, իսկ մյուսներում ավելի քիչ, Ինչո՞ւ որոշ կազմակերպություններ հեշտությամբ հասնում են իրենց առջև դրված նպատակներին, իսկ մյուսները ոչ և ինչպե՞ս պետք է ղեկավարներն լուծեն այս խնդիրները»:
Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաների փնտրտուքն ինձ հուշեց առավել խորությամբ զբաղվել մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրների ուսումնասիրությամբ:
Տեսնելով Հայաստանում պրոֆեսիոնալ ՄՌ լավագույն փորձի կարիքը, որոշեցի հիմնել ՄՌ հարցերով զբաղվող մասնագիտացված խորհրդատվական ընկերություն: Պրոֆեսիոնալ լինելը մասամբ նշանակում է ունենալ լավ փորձառություն, բայց դա բավարար չէ: Լավ «Պրոֆեսիոնալին» բնութագրում են ոչ միայն մասնագիտական գիտելիքների առկայությունը, այլ նաև հասարակության առջև բարոյական պատասխանատվությունը, վստահությունը և հուսալիությունը: «Պրոֆեսիան» առանձնանում է նրանով, որ մասնագետներին տալիս է նույնականացման զգացում, որն արտահայտվում է ընդհանուր նպատակի/գաղափարի շուրջ նրանց համախմբվածությամբ:
Իսկ ի՞նչ է դա նշանակում ՄՌ-ի համար: ՄՌ-ի դեպքում ընդհանուր նպատակն է՝ վստահություն ներշնչել հասարակությանը, որ աշխատանքը բարիք ստեղծելու միջոց է, և որ աշխատավայրում մարդկանց հարգալից են վերաբերվում և աջակցում՝ վերջիններիս ներուժը ձեռնարկությունների արդյունավետությանը նպաստելու և ներդնելու համար:
Նա նշել է, որ Շեֆիլդի համալսարանի կողմից կազմակերպվող ուսուցումը շատ կարևոր է Հայաստանում գործարարության բնագավառում պրոֆեսիոնալների զարգացման առումով: «Հուսով եմ, որ այդ ծրագրի շնորհիվ պրոֆեսիոնալների թիվը կմեծանա»
Share on facebook
Share on twitter
Share on linkedin