Հայկական Կարմիր Խաչի Ընկերության պատվերով «Proservicel» ընկերության մասնագետներն իրականացրել են ՀԿԽԸ անձնակազմի կառավարման և կազմակերպության զարգացման հարցերի վերաբերյալ ծավալուն ուսումնասիրություն: Վերլուծվել է նշված ոլորտներում գործող պրակտիկան, գործիքակազմը և ի հայտ են բերվել այն խնդիրները, որոնք այս կամ այն կեպ կարող են համարվել ռիսկային կամ խոչընդոտ հանդիսանալ կազմակերպության ռազմավարական զարգացման հեռանկարում, ներկայացվել առաջարկություններ այդ ուղղությամբ:
Նկարում՝ Մարիաննա Հարությունյան, ՀԿԽԸ Միջազգային համագործակցության բաժնի պետ, Աննա Եղիազարյան, ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար, Լիլիթ Հակոբյան, Proservicel Տնօրեն, HR փորձագետ: