Բիզնեսի առաջնորդման և կառավարման հմտություններ
Դասընթացի նպատակն է կատարելագործել ՄՌ կառավարիչների, ինչպես նաև ՄՌ գործառույթներ իրականացնող պաշտոնյաների, կամ, ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները: Արդյունքում կբարելավվի անձնակազմի կառավարման որակը՝ ապահովելով աշխատանքի արդյունավետության և մոտիվացիայի բարձ մակարդակ: Դասընթացը մասնավորապես ներառում է հետևյալ թեմաները`
Սպասարկող անձնակազմի ուսուցում եվ վերապատրաստում
ՊրոՍերվիս-Լ ընկերության մասնագետները առաջարկում են հաճախորդների սպասարկման ուսուցում և վերապատրաստում հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների, խանութների, սուպերմարկետների, զբոսաշրջության գրասենյակների և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների/ ընկերությունների համար:
Մենք առաջարկում ենք դասընթացներ ինչպես կառավարիչների /մենեջերների/, այնպես էլ անմիջական սպասարկող անձնակազմի համար:
Սպասարկման ոլորտի ընկերություններում աշխատող կառավարիչների /մենեջերների/ համար առաջարկում ենք անցկացնել հաճախորդների սպասարկմանն ուղղված մի շարք սեմինարներ հետևյալ թեմաներով՝
- Ովքե՞ր են Ձեր հաճախորդները. Ներքին և արտաքին հաճախորդները
- Հաղորդակցման տեսակները և գործընթացում առաջացող խնդիրները
- Արդյունավետ սպասարկման խոչընդոտները
- Կոնֆլիկտային իրավիճակներ և դրանց լուծման եղանակները
- Հաճախորդների շղթա
- Արձագանք հաճախորդների բողոքներին
- Հաճախորդների հետ կապերի մշակումը և իրականացումը
- Հաճախորդների հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորում:
Անմիջական սպասարկող անձնակազմի համար նախատեսված դասընթացը նպատակ ունի հաղորդել պրակտիկ հմտություններ, որոնք ուղղված են հաճախորդների հետ փոխըմբռնման ու հաղորդակցման բարելավմանը` դեմ առ դեմ, հեռախոսային կամ օնլայն սպասարկման ժամանակ:
Դասընթացները ճկուն են և ինտերակտիվ՝ անց են կացվում բազմաթիվ դերախաղեր և վարժություններ, որոնց արդյունքում ձեռք բերված հմտությունների կիրառումը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Դասընթացը բաղկացած է հետևյալ թեմաներից՝
- Հաճախորդների սպասարկման կուլտուրայի սկզբունքներն ու ստանդարտները
- Հաղորդակցման անհրաժեշտությունն ու կարևորությունը
- Մարմնի լեզուն և բանավոր խոսքը, լսելու կարողությունը
- Արտաքին տեսք. հագուստի ճիշտ ընտրություն, արդուզարդ
- Հեռախոսով սպասարկելու հմտություններ
- Քմահաճ հաճախորդների սպասարկման ձևերը
- Հատուկ տեխնիկական հմտություններ` սպասարկման տարբեր ոլորտներում աշխատողների համար /մատուցողներ, առաքիչներ, վարորդներ, և այլն/
ՊրոՍերվիս-Լ ընկերության փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ յուրացնել այս ամենը կարճատև (1-2 օր) կամ ավելի երկար տևողությամբ սեմինարների և գործնական պարապմունքների միջոցով: Բացի այդ, մեր մասնագետները կօգնեն Ձեզ մշակել սպասարկող անձնակազմի ամենատարբեր խմբերի համար անհրաժեշտ սպասարկման չափորոշիչներ, կանցկացնեն հոգեբանական թեսթեր և կուսումնասիրեն Ձեր ընկերության/կազմակերպության հանդեպ աշխատողների նվիրվածության մակարդակը, իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կներկայացնեն առաջարկություններ:
Վաճառելու հմտություններ
Դասընթացի նպատակն է կատարելագործել սպասարկման և առևտրի ոլորտների աշխատողների վաճառելու և ծառայություն մատուցելու ունակություններն ու հմտությունները: Այն ընդգրկում է այնպիսի տարրերի ուսուցում, որոնք էական դեր են կատարում հաճախորդների կարիքները հասկանալու և գնումներ կատարելու նրանց ցանկությունը ձեռք բերելու համար:
- Ակտիվ առևտրի կազմակերպման հիմնարար սկզբունքներն ու գիտելիքները
- Մարկետինգային ռազմավարություններ
- Հմտություններ հեռախոսով վաճառք իրականացնելու համար
- Հաճախորդների հետ արդյունավետ կապեր հաստատելու հմտություններ
- Միջանձնային հաղորդակցման հմտություններ
Անգլերեն լեզվի հատուկ դասընթացներ սպասարկող անձնակազմի համար
Դասընթացի նպատակն է կատարելագործել այն անձանց անգլերեն լեզվի իմացությունը, որոնք արդեն աշխատում են կամ պատրաստվում են աշխատանքի անցնել հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում և սպասարկման ոլորտի այլ կազմակերպություններում: Դասընթացում ընդգրկված են սպասարկող անձնակազմի /գործավարներ, մատուցողներ, վաճառողներ և այլոք/ աշխատանքային առօրյան նկարագրող զանազան իրավիճակներ, որտեղ մասնակիցները անգլերեն լեզվով շփվում են հաճախորդների և միմյանց հետ: