Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում

Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ընկերություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ինչպե՞ս

ՊրոՍերվիս-Լ ընկերության մասնագետները առաջարկում են բարելավվել Ձեր ընկերության/կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը մարդկային ռեսուրսների /անձնակազմի կառավարման ամբողջական համակարգի, ինչպես նաև հատուկ մեխանիզմների ներդրման և փոխանցման միջոցով:
Մեր մասնագետները կարող են առաջարկել նաև լուծումներ ՄՌԿ գործընթացների օպտիմալացման, ՄՌԿ ընդունված ընթացակարգերի համապատասխանեցման, իսկ որոշ դեպքերում նաև՝ ավտոմատացման ուղղությամբ: ՄՌԿ համակարգը հիմնված է լինելու Ձեր կազմակերպությունում/ընկերությունում կատարած հատուկ ուսումնասիրությունների վրա և համապատասխանեցվելու է Ձեր բիզնեսի պահանջներին և առանձնահատկություններին:

Արդյունքում`

Կունենաք Ձեր բիզնեսի համար հատուկ մշակված անձնակազմի կառավարման ուղեցույց և ընթացակարգեր, ինչպես նաև անձնակազմի կառավարման ամենատարբեր խնդիրների լուծման համար գործուն մեխանիզմներ և միջոցներ:

Ինչպես նաև՝

ՊրոՍերվիս-Լ ընկերությունը կազմակերպում է հատուկ մշակված ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ, որոնց նպատակն է կատարելագործել անձնակազմի և ընդհանուր կառավարման հմտությունները, հաճախորդների սպասարկման որակը, վաճառելու հմտությունները, անգլերեն լեզվի իմացությունն և այլն:

Արդյունքում`

Կառավարիչները/ղեկավարները կտիրապետեն անձնակազմի արդյունավետ կառավարման գիտելիքներին և հմտություններին, որը թույլ կտա ունենալ հմուտ, մոտիվացված և պատրաստված աշխատակիցներ։ Սպասարկող անձնակազմն իր հերթին կունենա անհրաժեշտ կարողություններ պրոֆեսիոնալ և որակյալ ծառայություններ մատուցելու համար:

Ի՞նչ դասընթացներ

ՊրոՍերվիս-Լ ընկերության խորհրդատվական, ուսուցողական և վերապատրաստման դասընթացները մշակված են արևմտյան լավագույն փորձի վրա և հարմարեցված են Հայաստանյան բիզնես մշակույթի առանձնահատկություններին: Ծրագրերը նախատեսված են մասնավոր և հանրային ոլորտի տարբեր ընկերությունների և կազմակերպությունների համար` ՏՏ, տուրիզմ, սննդի սպասարկում, առողջապահական և բուժհիմնարկներ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրատներ, վաճառասրահներ և այլն:

Դասընթացները կարճատև են, ճկուն և անց են կացվում պատվիրատուի ընտրած ժամին և վայրում: Անհրաժեշտության դեպքում, դասընթացից առաջ կարող է անցկացվել նախնական խորհրդատվություն` ուսուցողական ծրագիրը Ձեր կազմակերպության կարիքներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով:

Ո՞վքեր կարող են մասնակցել մեր ծրագրերին

ՄՌ կառավարման խորհրդատվական և ուսուցողական ծրագրերից կարող են օգտվել ընկերության ՄՌ կառավարման մասնագետները կամ անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող մասնագետները, կառավարիչները, ինչպես նաև ղեկավար և գործադիր պաշտոն զբաղեցնող անձինք: Հաճախորդների սպասարկման ուսուցողական ծրագրերին կարող են մասնակցել սպասարկող անձնակազմի անդամներ, օրինակ` գործավարներ, վարչական աշխատողներ, օգնականներ, ռեֆերենտներ, վաճառողներ, մատուցողներ, վարորդներ և այլոք:

Սիրով սպասում ենք Ձեզ:

    © 2017-2018 Բոլոր իրավունքները պատկանում են «Պրոսերվիս-Լ» ՍՊԸ-ին: Կայքի ձևավորում՝ SHS