Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում

Պրոսերվիս-Լ - Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ընկերություն

Նորություններ և նյութեր


Ռեզյումեի բովանդակության մասին
Ինքնակենսագրականի հիմնական ձևերն են՝« CV» (լատիներեն Curriculum Vitae) և դրա կարճ տարբերակը՝ «ռեզյումե» (resume):

Ինքնակենսագրականը չափազանց կարևոր և հզոր գործիք է, որովհետև բացի այն, որ գործատուն ստանում է դիմորդի մասին բուն ինֆորմացիա, կարող է նաև որոշակի կարծիք կազմել տվյալ անձնավորության մասին։ ...



Պաշտոնական գործընկերություն «Պրոսերվիս-Լ» ընկերության և «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի միջև
Պրոսերվիս-Լ ընկերությունը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական hիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում մշակել և իրականացրել է կամավորների նախապատրաստական հատուկ ծրագիր, որը ներառվել է հիմնադրամի կողմից Հայաստանում, Հնդկաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջոցառումների ծրագրում:



11.07.2018, ԹԵՐԹ.am, հեղ․ Լիլիթ Հակոբյան, ՊրոՍերվիս-Լ ՍՊԸ
Մասնագիտական կողմնորոշում. հմտություններ և կարողություններ
Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը չափազանց կարևոր է մարդու համար, քանզի դրանով է պայմանավորված նրա աշխատանքային գործունեության որակն ու մակարդակը, սոցիալական կարգավիճակն ու բարեկեցությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը: ...



06.07.2018, "Բիզնես Արմենիա"
Բիզնես Արմենիա
Մեր անընդհատ համալրվող Գործարարների աջակցության ակումբի 16 ընկերությունները Բիզնես Արմենիայի շահառու տնտեսվարողներին անվճար կամ զեղչերով ներդրումների և արտահանման ցանկացած փուլում պատրաստ են մատուցել հաշվապահական, իրավական, հարկային, ապահովագրական, բեռնափոխադրումների, բիզնես խորհրդատվական ծառայություններ։
Մանրամասները ․․․



Մարդկային Ռեսուրսների Կառավարման (ՄՌԿ) ավտոմատացման մասին
ՄՌԿ բնագավառը զգալի զարգացում է ապրել վերջին տասնամյակում՝ աշխատակիցներ ընդունելու և այլ գործառույթներ իրականացնելու իր հիմնական դերից անցում կատարելով դեպի ավելի ընդգրկուն դեր, հանդես գալով որպես բիզնեսի անբաժան գործընկեր։ Այս դինամիկ պրոցեսում ՄՌԿ գործառույթների ընթացակարգերը և իրականացման մեթոդները ևս զարգացել և վերափոխվել են, և դրանք արդյունավետ կազմակերպելուն և իրականացնելուն օգնության է եկել ՄՌԿ ավտոմատացումը։ Ավտոմատացման համապատասխան տեխնոլոգիաներ որդեգրող կազմակերպութուններն ունեն ակնհայտ առավելություն իրենց մրցակիցների նկատմամբ, քանի որ տեխնոլոգիաները, ավելացնելով ՄՌԿ գործառույթների արդյունավետությունը, նվազեցնելով դրանց հետ կապված ծախսերն ու մարդկային գործոնով պայմանավորված գործառույթների վրա ծախսած ժամանակը, թույլ են տալիս այդ կազմակերպություններին իրենց «ազատագրված» ռեսուրսներն ուղղել ավելի ստրատեգիական նպատակների։

ՄՌԿ տեխնոլոգիաների դրական առկայությունը և ազդեցութունը առավել նկատելի են այնպիսի գործառույթներում, ինչպիսիք են՝ ՄՌԿ տեխնոլոգիաները նաև բարելավում են աշխատակիցների կոմունիկացիան և շփումը ղեկավարության հետ՝ դրանք դարձնելով ավելի բաց, թափանցիկ, չափելի և արդյունավետ։

ՄՌԿ գործառույթների օպտիմալացման և ավտոմատացման ոլորտում մեր ընկերության ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարում (ՄՌԿ) ավտոմատացված համակարգ

© Լենա Դավթյան, Proservice-L LLC, @proservice-l

Մարդկային Ռեսուրսների Կառավարման մասին
Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ ամեն ինչ փոփոխվում է` շատ մեծ արագությամբ։ Ընկերություններում հաջող գործունեության և զարգացման համար հրամայական է դառնում արագ հարմարվելը նոր տեխնոլոգիաներին, ինչպես նաև ծառայությունների և արտադրանքի նկատմամբ ի հայտ եկող պահանջներին: Սա նշանակում է, որ գործատուները պետք է կարողանան զարգացնել, համալրել և պահպանել այնպիսի աշխատուժ, որն ունի ոչ միայն անհրաժեշտ հմտություններ և փորձ, այլ նաև սովորելու, աճելու և արագ վերափոխվելու ունակություն:

«Անձնակազմի կառավարում» գործառույթն այսօր վերածվում է, այսպես կոչված, «բիզնեսի գործընկեր» / անգ. Business Partner/ գործառույթի, որի լիազորությունների շրջանակը շատ լայն է և ենթադրում է մարդկային կապիտալի ռազմավարությանն առնչվող մի շարք թեմաների վերաբերյալ խորհրդատվություն՝ ընտրությունից մինչև կատարողականի կառավարում, օրենքի պահանջների համապատասխանութունից մինչև ուսուցում, վերապատրաստում և այլն:

Այս իրողություններից ելնելով, առավել քան երբևէ կարևորվում է ընկերություններում Մարդկային Ռեսուրսների կառավարման գործառույթի կատարելագործումը, մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերման անհրաժեշտությունը :

Պրոսերվիս-Լ ընկերությունը նպաստում է Մարդկային Ռեսուրսների կառավարման ոլորտի պրոֆեսիոնալ զարգացմանը Հայաստանում: © Proservice-L LLC

Մոտիվացիայի մասին …

Ինչպե՞ս է պատահում, որ մարդկանց մի մասի համար աշխատելը հաճույք է, իսկ մյուսների համար՝ տհաճություն կամ նույնիսկ՝ ծանր լուծ: Նույնիսկ համեմատաբար բարձր վարձատրվող մարդիկ միշտ չէ, որ գոհ են իրենց աշխատանքից կամ հաճույքով են այն կատարում:
Տարիներ առաջ «Մոտիվացիա» թեմայով սեմինար էի վարում քաղաքացիական ծառայողների «կառավարչակական հմտություններ» /Managerial Skills/ վերապատարստման դասընթացների շրջանակներում: Սեմինարի սկզբում հետևյալ հարցն էի ուղղում մասնակիցներին՝ “ Եթե Ձեր աշխատավարձը կտրուկ բարձրացնեն, արդյո՞ք ավելի լավ կաշխատեք՞”։ Մասնակիցները մտածելուց հետո պատասխանում էին «Ոչ», կամ մոտավորապես այսպես՝ «Այո՝ դե առաջին մի քանի օրը հավանաբար ավելի լավ.... »:

Մյուս կողմից, շատ եմ լսել և լսում, թե ինչպես են ղեկավարները գանգատվում, որ թեև լավ վարձատրում են իրենց աշխատակիցներին, սակայն կատարած աշխատանքի որակը բարձր չէ: Հարց՝ ինչո՞ւմ է խնդիրը: Պատճառներն իհարկե տարբեր են տարբեր իրավիճակներում, սակայն աշխատանքի արդյունավետության բարձրացման ճանապարհին առաջին հերթին անհրաժեշտ է մարդկանց մոտիվացիան:

Իսկ ինչպե՞ս մոտիվացվել և մոտիվացնել ուրիշներին։ Այս հարցի պատասխանները կարող է տալ մոտիվացիայի տեսությունը, որի վերաբերյալ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, գրվել են ահռելի քանակությամբ գիտական աշխատանքներ, ուստի այս թեման շարունակում է մնալ մենեջերների /ղեկավարների/ ուշադրության կենտրոնում:
Մոտիվացիայի տեսության մեջ ընդունված է առանձնացնել երկու հիմնական ուղղություն՝ մարդու պահվածքը պահանջմունքների բավարարման տեսանկյունից /ՄաքԳրեգոր, Մազլոու, Ալդերֆեր/ և մարդու պահվածքի վրա ազդող երեք հիմնական գործոնները՝ շրջապատող մարդկանց մասին մեր ենթադրությունները, նրանց արժեքների ու համոզմունքների մասին մեր պատկերացումները, և ապագայում մարդու վրա ազդող, այսպես կոչված՝ «ձերքբերովի» պահվածքը:
Սակայն մի բան է լավ իմանալ մոտիվացիան տեսականորեն, մեկ այլ բան՝ արդյունավետ կերպով այն կիրառել մարդկայց կառավարելու և մոտիվացիոն սխեմենար մշակելու գործում:

Արդյո՞ք ձեզ հետաքրքրեց մոտիվացիան։ Ինչպե՞ս կարելի է այն կիրառել գործնականում և առավել լավ հասկանալ, թե ինչպես բարձրացնել Ձեր աշխատակիցների մոտիվացիան և ազդել նրանց գոհունակության վրա։

Եթե այո, հետևեք մեր ֆեյսբուքյան էջում ProService-L ծրագրերին, կամ ուղակիորեն դիմեք մեզ՝ նամակով : Մենք կարող ենք օգնել Ձեզ:
© Lilit Hakobyan, Proservice-L LLC http://www.proservice-l.com

Առաջնորդության մասին
Այսօր շատ են առաջնորդության թեմային նվիրված տարբեր վերլուծություններ և ուսումնասիրություններ, ինչպես նաև առաջնորդյության զարգացման կարճաժամկետ և եկարաժամկետ դասընթացներ: Դրանց նպատակն է առավել լավ հասկանալ, թե ին՞չ է առաջնորդությունը և ինչպե՛ս են այս կամ այն քաղաքական գործիչներ, ընկերությունների ղեկավարներ ու գործադիր պաշտոնյաներ օգտագործում իրենց կարողությունները՝ ավելի արագ արդյունքի հասնելու և իրենց շուրջը համախոհներ հավաքելու համար, վաստակելով վերջիններիս վստահությունն ու հավատը, մինչդեռ մյուսներին դա չի հաջողվում կամ մասամբ է հաջողվում: Արդյո՞ք դրա պատճառը առաջնորդի անհատական հատկանիշներն են, թե՞ առաջնորդության տարբեր ձևերին և ոճերին տիրապետելն ու դրանք ճիշտ կիրառելը:

Կից հոդվածում /”Семь отличий настоящих лидеров от простых менеджеров”/ հեղինակը վերլուծում է մենեջերի և առաջնորդի միջև հիմնական տարբերությունները: Այստեղ կուզենայի նշել մենեջմենթի աշխարհահռչակ փորձագետ Ռիչարդ Պասկալի սահմանումը՝ «Մենեջերները գործերը ճիշտ ձևով են անում, իսկ առաջնորդներն ճիշտ գործեր են անում»: Ավելի պարզ լեզվով ասած՝ «Մենեջմենթ» կոչվող ոլորտը կանոնների և գործընթացների մասին է, մինչդեռ Առաջնորդությունն առչնվում է տեսլականի իրագործմանն ու մարդկանց ներգրավելու և ոգեշնչելու գործընթացներին: Սակայն որպեսզի տպավորություն չստեղծվի, որ առաջնորդները մարդկանց յուրահատուկ խումբ են, որոնք զբաղված են միայն հետևորդներին ոգեշնչելով և գաղափարներ առաջ տանելով, իսկ մենեջեները՝ միայն աշխատելով, պետք է նշել, որ գործարար աշխարհում ղեկավարները և մենեջերները պետք է ունենան առաջնորդին բնորոշ հատկանիշներ, ինչպես նաև տիրապետեն առաջնորդության հատուկ ոճերին:

Առաջնորդության տեսության իմացությունը շատ կարևոր է Մարդկային Ռեսուրսների կառավարման գործում՝ մասնավորապես անձնակազմի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Սրան գումարվում է այն, որ ժամանակակից կազմակերպություններում առաջնորդին՝ կամ, այլ կերպ ասած, ղեկավարին ներկայացվող սպասելիքները ևս փոխվում են։ Եթե նախկինում առաջնորդելն ընկալվում էր որպես վերահսկելու գործընթաց, ապա հիմա այն անհատ աշխատողներին հզորացնելու գործընթաց է, ընդունելով վերջիններիս առջև դրված խնդիրների և գործառույթների նկատմամբ սեփական պատասխանատվությունը և հաշվետվողականությունը: Այսինքն, ինքնակազմակերպվելու ընկալումը և այդ պրոցեսի քաջալերերումն ու օժանդակումը համարվում են առանձնակի կարևորության հմտություն :
© Proservice-L LLC
”Семь отличий настоящих лидеров от простых менеджеров”

    © 2017-2018 Բոլոր իրավունքները պատկանում են «Պրոսերվիս-Լ» ՍՊԸ-ին: Կայքի ձևավորում՝ SHS