ՄՌԿ Ավտոմացումը

ՄՌԿ բնագավառը զգալի զարգացում է ապրել վերջին տասնամյակում՝ աշխատակիցներ ընդունելու և այլ գործառույթներ իրականացնելու իր հիմնական դերից անցում կատարելով դեպի ավելի ընդգրկուն դեր, հանդես գալով որպես բիզնեսի անբաժան գործընկեր։ Այս դինամիկ պրոցեսում ՄՌԿ գործառույթների ընթացակարգերը և իրականացման մեթոդները ևս զարգացել և վերափոխվել են, և դրանք արդյունավետ կազմակերպելուն և իրականացնելուն օգնության է եկել ՄՌԿ ավտոմատացումը։ Ավտոմատացման համապատասխան տեխնոլոգիաներ որդեգրող կազմակերպութուններն ունեն ակնհայտ առավելություն իրենց մրցակիցների նկատմամբ, քանի որ տեխնոլոգիաները, ավելացնելով ՄՌԿ գործառույթների արդյունավետությունը, նվազեցնելով դրանց հետ կապված ծախսերն ու մարդկային գործոնով պայմանավորված գործառույթների վրա ծախսած ժամանակը, թույլ են տալիս այդ կազմակերպություններին իրենց «ազատագրված» ռեսուրսներն ուղղել ավելի ստրատեգիական նպատակների։

ՄՌԿ տեխնոլոգիաների դրական առկայությունը և ազդեցութունը առավել նկատելի են այնպիսի գործառույթներում, ինչպիսիք են՝

  • Աշխատակիցների հավաքագրում և ընդունում
  • Կատարողականի ուսումնասիրություն և գնահատում
  • Աշխատակիցների վերապատրաստում և զարգացում
  • Մոտիվացիա, փոխհատուցում, պարգևատրում
  • Աշխատակիցների տվյալների հաշվառում և վերլուծում
  • և այլն

ՄՌԿ տեխնոլոգիաները նաև բարելավում են աշխատակիցների կոմունիկացիան և շփումը ղեկավարության հետ՝ դրանք դարձնելով ավելի բաց, թափանցիկ, չափելի և արդյունավետ։
ՄՌԿ գործառույթների օպտիմալացման և ավտոմատացման ոլորտում մեր ընկերության ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարում (ՄՌԿ) ավտոմատացված համակարգ

Share on facebook
Share on twitter
Share on linkedin